Փոփոխություններ` ՀՀ կառավարության ընդունած որոշումներում

0
146

Հուլիսի 17-ի ՀՀ կառավարության նիստում քննարկվեցին զինծառայողների կենսաթոշակների հաշվարկմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք ծագել են` պայմանավորված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգի ներդրմամբ, որի շրջանակներում զինծառայողի աշխատավարձը հաշվարկվելու է բազային աշխատավարձից և “Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին” ՀՀ օրենքով սահմանված գործակցից (զինծառայողի անձնական գործակցից):

Օրենսդրական այս փոփոխության տեսանկյունից` եթե նախկինում  զինվորական կենսաթոշակը հաշվարկվում էր դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարից, այսուհետ կհաշվարկվի զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար զինծառայողի անձնական գործակցից, զինվորական ծառայության ստաժի տարիներից, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքից ելնելով, հաշվի առնելով նաև հիմնական կենսաթոշակի չափը:

Զինվորական կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձևի կիրառումն ապահովելու նպատակով, “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ կառավարության նիստում ընդունվեցին հետևյալ որոշումները`

  1. “Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին”, որով սահմանվեց`

– զինվորական ծառայության uտաժի մեկ տարվա արժեքը՝ 1300 դրամ,

– պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը` ըստ հաշմանդամության խմբերի, համապատասխանաբար, 31500 դրամ, 23100 դրամ, 15750 դրամ,

– պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 70000 դրամ:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջփոփոխություններ և լրացումներ կատարելու մասին”, որով ապահովվում է զինվորական կենսաթոշակների հաշվարկման նոր կարգի ներդրումը: Մասնավորապես, որոշվեց նաև, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի համար, վարձատրության չափ սահմանված չլինելու դեպքում, նրա հաշմանդամության զինվորական կենսաթոշակի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափերը հաշվարկելիս /վերահաշվարկելիս/ հիմք կընդունվի պայմանագրային ծառայության շարքային կազմի “ավագ սերժանտ” զիվորական կոչում և զինվորական ծառայության 20 տարվա ստաժ ունեցող զինծառայողի 1,89 անձնական գործակիցը:
  2. Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակների չափերըվերահաշվարկելու համար կենսաթոշակառուի անձնական գործակիցը որոշելու կարգը սահմանելումասին”, համաձայն որի` մինչև 2014թ. հուլիսի 1-ը նշանակված զինվորական կենսաթոշակները հուլիսի 1-ից կվերահաշվարկվեն ըստ կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով հաշվարկված զինվորական ծառայության ստաժի: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր լինի կենսաթոշակի նախկին չափից, ապա կենսաթոշակը կվճարվի նախկին չափով:

Զինծառայողի անձնական գործակիցը որոշվում է վերջին պաշտոնի և զինվորական ծառայության ստաժի հիման վրա: Եթե նախկին զինծառայողի վերջին պաշտոնն ընդգրկված չէ տվյալ մարմնում սահմանված պաշտոնների ցանկում, ապա զինծառայողի անձնական գործակիցը հավասարեցվում է “Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին” ՀՀ օրենքի համապատասխան հավելվածով տվյալ մարմնում այդ պաշտոնին համարժեք (հավասար) պաշտոնին համապատասխանող և նույն զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի գործակցին:

Հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների չափերը վերահաշվարկելիս, որպես զինծառայողի անձնական գործակից է կիրառվում զինծառայողի վերջին պաշտոնը /այդ պաշտոնին համարժեք /հավասար/ պաշտոնը/ զբաղեցնող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար սահմանված գործակիցը:

Նշված բոլոր որոշումներն էլ ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, սակայն կտարածվեն 2014 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:

Մեկ այլ՝ “ՀՀ 2014թ. պետական բյուջեում վերաբաշխում ՀՀ կառավարոթյան 2013թ. դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման համաձայն, լսողական խնդիրներ ունեցող անձանց լսողական սարքեր պետք է տրամադրվեն պետական հավաստագրերի հիման վրա բժշկական օգնության և սպասարկման` քիթ-կոկորդ-ականջաբանական գործունեության լիցենզիա և աուդիոմետրիա իրականացնելու կամ կազմակերպելու հնարավորություն ունեցող բժշկական կազմակերպությունների եզրակացության հիման վրա: Նախապես սահմանված էր լսողական սարքերի ձեռք բերման համար պետական հավաստագրերի տրամադրման, կազմակերպությունների ընտրության և դրանց գնային արժեքի որոշման կարգը: Իրականացված փոփոխությունները հնարավորություն կտան լսողության խնդիրներ ունեցող անձանց` նախարարության կողմից տրամադրված պետական հավաստագրով, իր ցանկությամբ դիմելու ընտրված կազմակերպություններից որևէ մեկին, որոնք արդեն պարտավոր են շահառուին լսողական սարքեր տրամադրել նրանց անհատական կարիքին համապատասխան: Շահառուին հնարավորություն է տրվում նաև իր ցանկությամբ հավելավճարով ձեռք բերել ավելի որակյալ լսողական սարքեր:

ՀՀ կառավարությունը հաստատել է նաև խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյահաստատություններում խնամվող երեխաների վերադարձն ընտանիքներ կազմակերպելու (բեռնաթափում) ևերեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու ծրագիրը, որը մեկնարկել է 2006թ.: Երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակն է կյանքի դժվարինիրավիճակում գտնվող երեխաների խնամքն ու դաստիարակությունը հնարավորինս կազմակերպելընտանիքներում: Այդ գործընթացի շրջանակներում իրականացված հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վերակազմակերպման արդյունքում շուրջ 200 երեխա վերադարձել է ընտանիք: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2006թ. մինչ օրս Լոռու մարզի հաստատություններից ընտանիք է վերադարձել 295 երեխա և 105 երեխայի մուտք հաստատություններ կանխարգելվել է: Ներկայումս այդ հաստատություններում խնամվող եերխաների թիվը շուրջ 450 է:

Այժմ ծրագիրը մեկնարկում է Շիրակի մարզում, որտեղ աղքատության մակարդակն ամենաբարձրն էերկրում: Այնտեղ գործում է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա 7 հաստատություն, որտեղ խնամվում ու դաստիարակվում է շուրջ 560 երեխա: