Արտեմ Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սորին Վասիլեին

0
69

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սորին Վասիլեին:

Ողջունելով հյուրին և շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` պարոն Ասատրյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության համակարգում, մասնավորապես երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

“Հիմք ընդունելով երեխայի ընտանիքում ապրելու գաղափարը` իրագործվող միջոցառումներն ու աշխատանքները կապահովեն գործող հաստատություններում խնամվող երեխայի վերադարձը ընտանիք: Ուսումնասիրելով միջազգային փորձն ու կատարված հետազոտությունները` կստեղծվեն այլընտրանքային ծառայություններ, որոնք կկանխարգելեն երեխայի մուտքը հաստատություն”, – ընդգծեց իր խոսքում պարոն Ասատրյանը:

Դեսպանն էլ իր հերթին  գոհունակություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շնորհավորեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

“Որախ եմ, որ երիտասարդ ու փորձառու մասնագետ է այս ոլորտի ղեկավարը: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն լուրջ հաջողություններ: Պատրաստ ենք համագործակցել և տրամադրել երեխաների պաշտպանության ոլորտում իրականացված մեր երկրի փորձն ու ծրագրերը”,- վստահեցրեց պարոն Վասիլեին:

Քննարկվեցին նաև սոցիալական ոլորտին առնչվող այլ հարցեր, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ և որոշվեց հետագա աշխատանքների ընթացակարգը: