Վետերանների հարցերը՝ կառավարության ուշադրության կենտրոնում

0
80

ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում 2014 թվականի ծրագրով ամրագրված` Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար աջակցության նոր ծրագրեր իրագործելու ուղղությամբ:

2014 թվականի հուլիսի 24-ի ՀՀ կառավարության որոշմամբ “Հայաստանի Հանրապետությանվետերանների միավորում” կազմակերպությունում հաշվառված վետերաններին հասցեական սոցիալականաջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց սոցիալական ներառմանը նպաստողմիջոցառումներ կազմակերպելու նպատակով հատկացրել  է 5 մլն դրամ:

Նույն օրը, մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությունը 6 մլն դրամ է հատկացրել վետերանների նախընտրածառողջարաններում նրանց հանգիստը կազմակերպելու նպատակով  ուղեգրեր տրամադրելու համար:

Եվ ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության  որոշմամբ  10-50 տոկոսով բարձրացվել են հաշմանդամ զինծառայողներին,  այդ թվում Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևավճարի չափերը:

Վետերաններին հուզող հարցերը համատեղ քննարկելու նպատակով 2014թ. փետրվարին ՀՀ աշխատանքիև սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց “ՀՀ վետերանների միավորում”հասարակական կազմակերպության նախագահ Սիմոն Եսայանին և նրա տեղակալներին:

Վետերանների ներկայացրած հարցերի մի մասը` վետերանների մարզային և Երևան քաղաքի սկզբնական կազմակերպությունների շենքային պայմանների բարելավման, բժշկական սպասարկման ծառայությունները բարելավելու, օդային տրանսպորտից արտոնյալ պայմաններով օգտվելու (կապված ազգային փոխադրողիփոփոխության հետ) իրենց լուծումները ստացան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, համապատասխան մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ: Նախարարությունը գրություններով դիմել էր ՀՀ մարզպետներին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ հանրապետությունումգործող 48 վետերանական կազմակերպությունների կոմունալ ծախսերը հոգալու և թերթերին բաժանորդագրելուն աջակցելու նպատակով:

Վետերանների կողմից բարձրացված այլ հարցերի քննարկման նպատակով ձևավորվել և ՀՀկառավարություն էր ներկայացվել առաջարկությունների փաթեթ: Նրանց խնդիրները աստիճանաբար լուծում են ստանում: