Փոփոխություններ որոշման մեջ

0
69

ՀՀ կառավարությունը հուլիսի 31-ի նիստում ընդունել է “Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ կառավարության որոշումը:

Որոշմամբ կարգավորվում են սոցիալական վճարների անձնավորված հաշվառմանը և “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու իրավունքի իրացմանը առնչվող հարցեր: Մասնավորապես, եթե սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումը ներկայացվում է (դիմումը մուտքագրվում է տեղեկատվական համակարգ) 2014 թվականի հուլիս և (կամ) օգոստոս ամիսներին (բայց ոչ ավելի ուշ, քան հուլիս ամսվա անձնավորված հաշվարկը ներկայացնելը), ապա անձը ազատվում է նաև 2014 թվականի հուլիս և օգոստոս ամիսների աշխատավարձից սոցիալական վճար կատարելու պարտականությունից, իսկ եթե ներկայացվում է հուլիս ամսվա անձնավորված հաշվարկը ներկայացնելուց հետո, ապա անձը ազատվում է սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ սկսած հաջորդ ամսվա 1-ից (օգոստոս ամսվա աշխատավարձից):

Որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված են սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու դիմում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը:

Վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) դիմումը ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Թղթային դիմումը պետք է պարունակի.

1) գործատուի անվանումը,

2) դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համա­­րանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

3) հավաստում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու կամարտահայտությունը տարածվում է մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի վրա և 2017 թվականի հուլիսի 1-ից կատարելու է սոցիալական վճարներ (լրացվում է միայն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձի դեպքում),

4) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարին,

5) դիմողի ստորագրությունը:

Անհատ ձեռնարկատերը, նոտարը և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու դիմումը ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, անձնավորված հաշվառման համակարգի միջոցով: