ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԲՈԼՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՈՎ

0
79

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) հիմնադրամը վերսկսել է անվճար ուսուցման ծրագիրը` կուտակային կենսաթոշակային համակարգը կարգավորող օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները քաղաքացիներին ներկայացնելու նպատակով:

Դասընթացների մասնակիցները հանգամանորեն կծանոթանան 2014թ. հունիսի 21-ին ընդունված “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքի հիմնական շեշտադրումներին, այն փոփոխություններին ու նորություններին, որոնք առավել կարևոր և էական են քաղաքացիների համար:

Կներկայացվեն նաև սոցիալական վճարների պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումների ձևաչափերը վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի (նոտարների), հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողի համար և այդ դիմումները հարկային մարմնին ներկայացնելու ընթացակարգը, այլ հարակից հարցեր:

Մասնակցության համար հարկավոր է զանգահարել կենսաթոշակային թեժ գծին` 114 կարճ հեռախոսահամարով, կամ դիմել epension@epension.am էլ. փոստին: