Աշխատանքային այց Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն

0
264

Գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 1-ին այցելեց համակարգի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ հաստատության գործունեությանը, երեխաների խնամքի, կրթության, կենցաղի կազմակերպման աշխատանքներին, մատուցվող ծառայությունների որակին, շենքային պայմաններին: Շնորհավորելով երեխաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ պարոն Ասատրյանը մաղթեց բարձր առաջադիմություն և լուսավոր ճանապարհ:

“Նմանատիպ կենտրոնները ստեղծվել են որպես այլընտրանք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվածերեխաների համար: Ես շատ եմ կարևորում երեխայի խնամքի կազմակերպումը ընտանիքում, սակայնպակաս կարևոր չէ նման հաստատություների դերը մեր հասարակությունում: Ցերեկային հոգածությանկենտրոններն օգնում են ընտանիքներին, երեխաներին, աջակցում նրանց, որպեսզի երեխա-ընտանիք կապըչկտրվի և երեխան չհայտնվի շուրջօրյա խնամքի հաստատություներում: Մեր քաղաքականությունն էնմանատիպ կառույցների ցանցի զարգացումն ու տարածումը”,- իր խոսքում նշեց պարոն Ասատրյանը:

Կենտրոնը գործում է 2005թ., բազմագործառույթ ծառայություններ է մատուցում /սոցիալհոգեբանական, իրավաբանական, բժշկական, մանկավարժական խորհրդատվություն և այլն/ 6-18 տարեկան կյանքիդժվարին իրավիճակում հայտնված` առանց ծնողական խնամքի մնացած, ծնողների խնամքից զրկվելուվտանգի տակ գտնվող, աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում գտնվող շուրջ 100  երեխայի: Պետական և հասարակական կառույցների համագործակցության արդյունքումլուծվում են նրանց խնդիրները, կանխարգելվում է մուտքը մանկատներ և գիշերօթիկ խնամքիհաստատություններ: Կենտրոն հաճախող երեխաներին տրամադրվում է մեկանգամյա սնունդ,  տրանսպորտից օգտվող երեխաներին` տրանսպորտային ծախսերի դրամական փոխհատուցում, գրենականպիտույքներ և  հագուստ: Նշված ծառայությունները մատուցվում են ցերեկային ժամերինհաստատությունում և ընտանիքում` մինչև երեխայի  սոցիալհոգեբանական վերականգնումը:

Շրջայցի ավարտին պարոն Ասատրյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության համակարգումնախընթաց ժամանակահատվածում կատարված աշխատանքներն ու ծրագրերը, ինչպես նաև ապագաանելիքները: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության որոշմամբ “Հայաստանի Հանրապետությանվետերանների միավորում” կազմակերպությունում հաշվառված վետերաններին հասցեական սոցիալականաջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց սոցիալական ներառմանը նպաստողմիջոցառումներ կազմակերպելու նպատակով հատկացվել է 5 մլն դրամ, ինչպես նաև նախընտրածառողջարաններում նրանց հանգիստը կազմակերպելու նպատակով ուղեգրեր տրամադրելու համար 6 մլնդրամ:

Մեկ այլ որոշմամբ 10-50 տոկոսով բարձրացվել են հաշմանդամ զինծառայողներին, այդ թվում Հայրենականմեծ պատերազմի հաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող պարգևավճարիչափը:

Իրականացվել և ավարտին են հասցվել աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրմաննախապատրաստական աշխատանքները, որի արդյունքում 2014թ. հուլիսի 1-ից շուրջ 230.000 հանրայինծառայողների և պետական հատվածի աշխատողների համար սկսել է գործել աշխատավարձերի նորհամակարգը, բարձրացել են դրանց չափերը` միջինը 40 տոկոս:

2014թ. հունիս ամսվանից վերսկսվել են ավանդի փոխհատուցման վճարումները: 2014թ. համարնախատեսված 1,4 մլրդ դրամի շրջանակներում ավանդի փոխհատուցում կարող են ստանալ շուրջ 7000 անձինք, այդ թվում ՀՀ կառավարության 2014թ. օգոստոսի 7-ի նիստում ընդունված որոշմամբ՝սահմանամերձ համայնքների բնակիչները:

2014թ. օգոստոսի 1-ից բարձրացվել է ընտանեկան նպաստի չափը 1000 դրամով՝ սոցիալապեսանապահով ընտանիքների կենսապայամանների վրա էլեկտրաէներգիայի սակագնի բաձրացմանազդեցությունը հնարավորինս չեզոքացնելու նպատակով:

Սոցիալական պաշտպանության ոլորտում բնակարանային ապահովման իրավունքի տեսանկյունիցիրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված, 1991-2013թթ. մանկատան շրջանավարտների և սոցիալապես անապահով անձանց սոցիալական կացարանիտրամադրման ծրագիր: Նախորդ 4 ամիսների ընթացքում բնակեցվել է ՀՀ աշխատանքի և սոցիալականհարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հանձնված, Երևան, Թբիլիսյանխճուղի 3/14 հասցեում գտնվող շենքը: Սոցիալական կացարանները տրամադրվել են առանց ծնողականխնամքի մնացած երեխաների թվին դասվող` 13 անձանց (ընտանիքներին), մանկատան շրջանավարտներին` 9 անձանց, ինչպես նաև սոցիալապես անապահով 14 ընտանիքի (միածնող, սատարող ընտանիքներ, միայնակ կենսաթոշակառուներ):

Ամփոփվել է «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017թթ. ազգային ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելումասինե ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում ներառված են բնակչության բնական աճիապահովմանը` ծնունդների նյութական խրախուսմանը, մահացության կրճատմանը, երիտասարդ ևբազմազավակ ընտանիքների աջակցությանն ուղղված միջոցառումներ:

Համապատասխան օրենքների փոփոխություններով պայմանավորված՝ դրամական օգնությունը վերանվանվել է պարգևավճար, սոցիալական կենսաթոշակները վերանվանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ, սահմանվել է, որ զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին պարգևավճարը վճարվում է անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից, ի տարբերություն մահացած զինծառայողի ընտանիքի անդամի, ում պարգևավճարը վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու դեպքում: Միաժամանակ, նշված կատեգորիաների անձանց վճարվող պարգևավճարները ևս բարձրացվել են 10-50 տոկոսով, իսկ կենսաթոշակները ավելացվել են շուրջ 15 տոկոսով: