Գիտելիքի օրվա կապակցությամբ շարունակվում են այցելությունները սոցիալական պաշտպանության համակարգի երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ՝ ծանոթանալու նրանց գործունեությանը, ձեռքբերումներին, կատարված աշխատանքներին,խնդիրներին:
ՍԵպտեմբերի 2-ին ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը այցելեց Գավառի մանկատան սաներին: Տնօրենի ուղեկցությամբծանոթացավ հաստատության շենքային և կենցաղային պայմաններին, այցելեցգորգագործության, կարպետագործությանարհեստանոցներ, համակարգչային կենտրոն և գրադարան: Գրի և դպրության օրվա առիթով շնորհավորելով սաներին՝ տիկին Հարությունյանը հորդորեց շատ կարդալ և ցուցաբերել բարձր առաջադիմություն: Նա երեխաներին նվիրեց Աստվածաշունչ, ՀՀ սահմանադրության և հեքիաթների գրքեր, ցեղասպանության մասին պատմող վավերագրական նյութերի սկավառակներ:
“Նախարարության ուշադրության կենտրոնում են գտնվում երեխաների խնամք ու պաշտպանություն իրականացնող կենտրոնները: Հավաստիացնում եմ, որ իրագործվող ծրագրերն ու բարեփոխումները այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ կարձանագրեն: Ես վերջին անգամ Գավառի մանկատուն այցելել եմ տաս տարի առաջ և այս տևական ժամանակահատվածում փոփոխությունները տեսանելի են”, -իր խոսքում նշեց տիկին Հարությունյանը:
Գավառի մանկատանը ներկայում խնամվում է շուրջ 70 երեխա, որտեղ իրականացվում է 3-18 տարեկանառանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի կազմակերպումը՝ ստեղծելովընտանեկանին մոտ պայմաններ և առաջնորդվելով անհատական մոտեցմամբ: Մանկատունը ապահովում է դպրոցահասակ երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև իրականացնում է երեխայի մասնագիտական կողմնորոշմանն ուղղված աշխատանքներ` հաշվի առնելով անձինախասիրությունները, հետաքրքրություններն ու ընդունակությունները:
Նույն օրը՝ սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանն էլ այցելեց Երևանի երեխաներիխնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկհաստատություն, որտեղ համապատասխան ծառայություններ են մատուցվում սոցիալապես անապահով, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների շուրջ 90 դպրոցահասակ երեխայի: Ապահովվում է կրթության գործընթացը, լուծվում մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի տեղավորման խնդիրները` համագործակցելով պետական մարմինների և գործատուների հետ:
Պարոն Բերիկյանը ևս ծանոթացավ հաստատության գործառույթներին, առանձնահատկություններին, խնամքի կազմակերպման աշխատանքներին, ապագա անելիքներին: Նա նշեց, որ նմանատիպ այցերը լինելու են շարունակական և նպատակային:
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում շարունակվում են բարեփոխումները՝ հիմքում ունենալով “Երեխան պետք է ապրի ընտանիքում” սկզբունքը: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում կփոխվեն հաստատությունների գործունեության ձևերը, չափորոշիչները, մատուցվող ծառայությունների բովանդակությունն ու որակը: