Տեղի ունեցավ Կույրերի միավորման “Երաժշտական Կոլեկտիվներ” երգչախմբի համերգը

0
92

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 10-ին Կամերային Երաժշտության տանը  տեղի ունեցավ Կույրերի միավորման “Երաժշտական Կոլեկտիվներ” երգչախմբի և Ժող. Գործիքների նվագախմբի  “Կոմիտաս-145” խորագիրը կրող  համերգը:

Համերգի ընթացքում հնչեցին   Կոմիտասի   հոգևոր և դասական  ստեղծագործությունները: Միջոցառմանը ներկա էր նաև   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Բալայանը, ով անչափ կարևորեց նմանատիպ համերգների կազմակերպումը, քանի որ դրանք նպաստում են հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրմանը հասարակությանը և բարձրացնում  հավասար իրավունքների  հիմնախնդիրները:

Համերգի ավարտին Կույրերի միավորման նախագահության անդամները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին  և  ՀՀ մշակույթի նախարարությանը համերգի  իրականացմանն աջակցելու համար: