ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության այսօրվա հերթական նիստին որոշվել է Հայրենական մեծ պատերազմի 1100 վետերանների ամենամսյա պատվովճարի չափը ս.թ. մայիսի 1-ից 25 հազար դրամից բարձրացնել 40 հազար դրամի:
Որոշման նախագծով նախատեսված էր պատվովճարի չափը սահմանել 40 հազար դրամ, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է 70-ամյա հոբելյանի նախաշեմին, հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների ծառայությունը երկրին, ամենամսյա պատվովճարը կրկնապատկել, հասցնել 50 հազար դրամի:
Առաջարկն ընդունվել է առանց առարկության: