Տուն-ինտերնատներում նշել են մայրության և գեղեցկության տոնը

0
104

Մարտի 8-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու  տուն-ինտերնատում տիրում էր բարձր տրամադրություն: 

Գյումրու տուն-ինտերնատի տարեց բնակիչներին ողջունելու և շնորհավորելու էին եկել «Գուսան Իգիթի» անվան գուսանական համույթը, «Գրոմ Սիքյուրիթի» ՍՊԸ-ի անվտանգության ծառայողները, ովքեր իրենց հետ բերել էին նվերներ և բարձր տրամադրություն: Ջերմ մաղթանքներից հետո հյուրերը պարել և երգել են տատիկներ հետ՝ նրանց մաղթելով առողջություն և խաղաղություն:  

Միջոցառմանը ընթացքում գեղեցիկ անակնկալ  են մատուցել տուն-ինտերնատի պապիկները: Նրանք իրենց ձեռքով հավաքած ձնծաղիկներ են նվիրել տատիկներին, տուն-ինտերնատի կին աշխատակիցներին՝  էլ ավելի  ջերմացնելով  ուրախ մթնոլորտը:

 Միջոցառման ավարտին մատուցվել է տոնական ճաշ՝ երգի և պարերի ուղեկցությամբ:

Նույն օրը Նորքի տուն-ինտերնատում  նույնպես տոնել են գեղեցկության և մայրության տոնը: Տուն-ինտերնատի տարեց բնակիչներին հյուրընկալվել էին երգի և պարի համույթներ, հյուրեր, նախարարության աշխատակիցներ:

Ջերմ շնորհավորանքներից և բարեմաղթանքներից հետո տուն-ինտերնատում մատուցվել է տոնական ճաշ, որի ընթացքում տատիկներն ու պապիկները պարել են, շնորհավորել միմյանց: