Բյուրեղավանի գիշերօթիկ խնամքի հաստատության երեխաներն այցելել են Հայոց Ցեղասպանության հուշահամալիր

0
192

Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաներն այցելել են  Հայոց Ցեղասպանության հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ  ծաղիկներ դնելուց հետո երեխաները մեկ րոպե լռությամբ հարգել են  անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետև հուշահամալիրի մոտ տեղի է ունեցել  «100 տարվա բաց վերքեր» խորագիրը կրող միջոցառում, որի ընթացքում երեխաները արտասանել են  հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Միջոցառումն ավարտվել է  «Կովկասի քաջեր» երգով:

Հայոց Ցեղասպանության  100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում Բյուրեղավանի գիրշերօթիկ խնամքի  հաստատությունում  ստեղծվել է  100-ամյակին նվիրված անկյուն, որտեղ տեղ է գտել «Հիշատակի ծառը», ինչը  խորհրդանշում է մոխիրներից վեր հառնած հայ ժողովրդի պայքարն ու  ապրելու և արարելու տենչը: