Գավառի մանկատան սաներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

0
96

Գավառի մանկատան սաները Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ այցելել են Հայոց Ցեղասպանության հուշահամալիր:

Նրանք ծաղիկներ են դրել  ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Հուշահամալիրի առջև երեխաները կատարել են  «Սուրբերու աչքեր» երգը՝ իրենց փոքրիկ մասնակցությունն ունենալով 100-րդ տարելից շրջանակներում  իրականացվող միջոցառումներին:

Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը կարևորելով նման ճանաչողական միջոցառումները՝  նշել է, որ 2015 թվականի յուրաքանչյուր օր մեր ժողովրդի համար ոգեկոչման և խոնարհման օր է, հոգևոր երթ դեպի նահատակների հուշարձաններ:

«Այսօր Գավառի մանկատան երեխաները, այցելելով հուշահամալիր՝ մասնակից եղան այն ցավին, ինչը տարիներ առաջ զգացել է հայ ժողովուրդը: Մեր երեխաների   հետ միասին միանում ենք  պահանջի պայքարին՝ դատապարտելով  ոճրագործությունը: Հիշում ենք և պահանջում»,-ասել է մանկատան տնօրենը: