Ապրիլի 20-ին Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում տեղի է ունեցել «Խաչված դրախտ է հողը հայկական» խորագիրը կրող հուշ-երեկո նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հաստատության սաները հուշ երեկոյին մեծ վարդապետ Կոմիտասին նվիրված փոքրիկ բեմականացում են ներկայացրել: Այնուհետև «Անմոռուկ» պարի միջոցով ներկայացրել են անմոռուկ ծաղիկը որպես Հայոց Ցեղասպանության խորհրդանիշ:
Միջոցառման ողջ ընթացքում հնչել են հուշեր՝ նվիրված ցեղասպանության տարիներին զոհված հայ մտավորականների հիշատակին:
Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկոն ավարտվել է մոմավառությամբ: