Քննարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող այլընտրանքյաին ծառայությունները

0
102

Ապրիլի 17-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական համակարգի բարեփոխումների վերաբերյալ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարևորել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կարիքների գնահատման անհրաժեշտությունը և նշել, որ գնահատման  արդյունքները հիմք կհանդիսանան համապատասխան խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների մոդելների մշակման և ներդրման համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կարիքների և կարողությունների գնահատման մեթոդաբանությունը:  Նախարար Արտեմ Ասատրյանի հանձնարարականով ստեղծվել է հոգեբանից, հոգեբույժից և սոցիալական աշխատողից բաղկացած խմբեր, ովքեր հարցաշարերի միջոցով  հանրապետության խնամքի հաստատություններում  և  Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ընդունվելու համաշվառված անձանց հետ իրականացրել են կարիքների և կարողությունների գնահատման աշխատանքներ:

Գնահատված կարիքների հիման վրա մշակվել են խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների չափորոշիչներ:

Ներկայացվել է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման մոդելները/ուսումնասիրվել է միջազգային փորձը/ և փորձնական ծրագրի իրականացման համար ֆինանսավորման առաջարկվող մեխանիզմները:

Հանդիպմանը ներկա  «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչը ներկայացրել է կազմակերպության աջակցությամբ  փորձնական ծրագրի շրջանակում Արագածոտնի և Լոռու մարզերում ընտրված տարածքներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար շուրջօրյա խնամքի տների ստեղծման ուղղությամբ /կազմակերպչական, վերանորոգման և կահավորման/ աշխատանքները: