Քննարկվել են կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավմանն ուղղված ծրագրեր

0
114

Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցները   ապրիլի 5-ին մասնակցել են    «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում»  ծրագրի շրջանակներում կազմակերպված  կլոր սեղան քննարկմանը:

Քննարկման ընթացքում   զբաղվածության  տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը ներկայացրել է զբաղվածության պետական ծրագրերը, Գյումրիում շահառուների ակտիվությունն ու ներգրավածությունը ծրագրերում,  քննարկվել են  նաև  հետագա համագործակցության հեռանկարները:

Հանդիպմանը ներկա էին  «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի շահառուներ, սոցիալական ոլորտի պատասխանատուներ, գործատուներ:

Ծրագրի շահառուներ  հանդիսացող հաշմանդամություն ունեցող անձինք  ներկայացրել են ծրագրի շրջանակներում անցած  մասնագիտական և վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը,  աշխատանքի տեղավորվելու հնարավորությունները:

Բացի ուսուցումներից՝  ծրագրի շահառուների  մի մասը  ծրագրի շրջանակներում  ստացել է դրամաշնորհներ և դարձել անհատ ձեռներեցներ:

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային  ծրագիրն իրականացվում է  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից: