Յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվող ծրագրերն իրականացվում են տարբեր կազմակերպությունների կողմից:
Քաղաքացիների տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում ստեղծվել է տեղեկատվական հարթակ, որտեղ պարբերաբար կտեղադրվի և կթարմացվի ծրագրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
old.mlsa.am հասցեով այսուհետ հասանելի կլինի պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման գործընթացի մասին տեղեկատվություն, որը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության կողմից:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված պետական ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը կխթանի մատուցվող ծառայությունների հասանելիությունը պրոթեզաօրթոպետդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման գործընթացը առանց խոչընդոտների կազմակերպումը: