Ուսումնավարժանքներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
115

Պլանավորված տարեկան միջոցառումների ժամանակացույցի համաձայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել ուսումնավարժանք, որի նպատակը նախարարության աշխատակիցների գիտելիքների և հմտությունների հետագա կատարելագործումն է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ:

Նախապես հաստատված գործողությունների պլանի համաձայն կատարվել է նախարարության ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների իրազեկում, որին հաջորդել է հավաքը: Հավաքը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը:

Աշխատակազմի ղեկավարը ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է երկրի ռազմաքաղաքական ենթադրյալ իրավիճակը և նախարարության վարչական շենքի համար անհրաժեշտ խմբերի ղեկավարներին տվել է անհրաժեշտ ցուցումներ:

Ուսումնավարժանքին ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ու ՀՀ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ: