Հաշմանդամություն չունեցողները՝ սայլակներին. կոչ՝ հանուն հավասարության

0
107

Դեկտեմբերի 3-ին Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային վերականգնողական կենտրոնում  տեղի է ունեցել  «Ես կարող եմ…» խորագիրը կրող  միջոցառում:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը, Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն՝ Ամալյա Ադամյանը, Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Գևորգյանը, «AM» իրավաբանական ընկերություն Գյումրու գրասենյակի ղեկավար՝ Կարապետ Պողոսյանը,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Շահառուների անմիջական մասնակցությամբ բացվել է  կենտրոնի գրադարանը, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային և մասնագիտական վերականգմանը, ինչպես նաև՝ նրանց  հոգեկերտվածքի և մտքի զարգացմանը:

 

Կազմակերպվել է մասնագիտական վերականգնողական խմբերում շահառուների ձեռքով պատրաստված  մանկական հագուստներ և  այլ իրեր, որոնք շահառուներն իրենց նախաձեռնությամբ նվիրել են  «Երեխաների տուն» և «Գյումրու Ծննդատուն» ՊՈԱԿ-ի սաներին:

 

Միջոցառումն  ուղեկցվել է շահառուների ինքնաբուխ ասմունքով և երախտիքի խոսքերով՝  ուղղված միջոցառման կազմակերպիչներին: Կենտրոնի մասնագետները հյուրերին ճանապարհել են  հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակներով. ակցիայի նպատակը  կոչ էր հանուն հավասարության:

 

Միջոցառման վերջում շահառուների համար կազմակերպվել է փոքրիկ հյուրասիրություն: