Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ ներկայացում է բեմադրվել

0
83

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի աշխատակից Մարիամ Երիցյանը դեկտեմբերի 3-ին մասնակցել է Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն»  ՀԿ-ի կողմից   կազմակերպված  միջոցառմանը, որը կրում էր  «Հայրենիքիս կանչը»  խորագիրը:

Միջոցառման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ բեմադրվել է ներկայացում, ինչը տպավորել է միջոցառման մասնակցիներին:

Նախարարության աշխատակազմի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և ներկայացման մասնակիցներին, փոխանցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի  ողջույնի և բարեմաղթանքի խոսքերը: Նախարարության աշխատակիցը կարևորել է  ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց ներառումը հասարակություն, նրանց զբաղվածության և ընտանիքում ապրելու հնարավորության ապահովումը: Նախարարության ներկայացուցիչը նաև հավելել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը մշտապես պատրաստ է  համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ և համատեղ աշխատանքներում արձանագրել առարկայական ձեռքբերումներ:

Միջոցառմանը ներկա են գտնվել պետական տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: