Նախարարի խորհրդականը մասնակցեց հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնի միջոցառմանը

0
109

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական  Նարինե Բալայանը դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրը, մասնակցեց «Արևիկ Հայաստան» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնի կողմից կազմակերպված ցերեկույթին, որին մասնակցում էին 6-35 տարեկան մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք:

Նարինե Բալայանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ փոխանցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ողջույնի խոսքը.«Թույլ տվեք շնորհավորել օրվա կապակցությամբ և մաղթել առողջություն և ամենայն բարիք: Հավատացած եղեք, որ պետության կողմից արվում է ամեն ինչ, որ դուք ձեզ զգաք հասարակության լիարժեք անդամ»:

Նախարարի խորհրդականը միաժամանակ նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գերակա ուղղություններից են ու թեև դրանք բազմաթիվ են և բազմաբնույթ, սակայն համագործակցության արդյունքում այդ հիմնախնդիրները կարող են առարկայական և ճիշտ լուծումներ ստանալ:

Միջոցառմանը ներկա էին նաև նախարարության աշխատակիցներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր:

Միջոցառման ավարտին նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին հնարավորությունների շրջանակներում օգնություն ցուցաբերել «Արևիկ Հայաստան» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնին: