Հուշագիր՝ հանուն երեխաների պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման

0
111

Դեկտեմբերի 17-ին  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն»  բարեգործական հիմնադրամի  միջև երեխաների պաշտպանության ոլորտում կնքվել է համագործակցության փոխըմբռնման հուշագիր:

 

Հուշագիրը կնքնվել է՝ հաշվի առնելով Հայաստանում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դրանց շրջանակներում նախարարության կողմից սահմանված առաջնարհերթություններն ու կարիքները, նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի հաստատություններում առկա հիմնախնդիրները:

 

Փոխըմբռնման հուշագրի նպատակը  նախարարության և կազմակերպության միջև համակարգված, բազմակողմանի համագործակցության զարգացման խթանումն է, ինչպես նաև երեխաների պաշտպանության ոլորտի շարունակական զարգացմանն ուղղված համագործակցությունը:

 

Հանդիպման ընթացքում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրայնը կարևորել է  կայուն համագործակցությունը երեխաների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների հետ և  նշել, որ   նրանց կողմից իրականացվող ծրագրերը պետք է  համահունչ լինեն ներկյումս ոլորտում իրականացվող քաղաքականությանը:

 

Նախարարն անդրադարձել է նաև երեխայի մուտքը հաստատություներ կանխարգելման անհրաժեշտությանը. «Այլընտրանքային ծառայությունների ներդրումը, սոցիալակա աշխատողի՝ մասնավորապես դեպք վարողի կողմից խոցելի ընտանիքների կարիքների իրական գնահատումը թույլ կտա  գտնել լուծումներ և  ընտանիքի կարիքներին ուղղված սոցիալական, հասցեական աջակցություն տրամադրել», -ընդգծել է նախարարը:

 

Փոխըմբռնման հուշագրի կնքման արարողությանը ներկա էին «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ջորջ Յաղուբյանը, « Տիրամայր Հայաստանի» կենտրոնի մեծավորուհի, քույր Արուսյակ Սաճոնյանը,  հիմնադրամի ներկայացուցիչներ: