Հստակեցվել են արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող որոշ պաշտոնների անվանումները

0
82

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ  ՀՀ կառավարության 21.07.2016թ. հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 10‑ի  N 674-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով հստակեցվում է «Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աշխատակիցների թիվ 4 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար պաշտոնների անվանումները:

Արդյունքում, համապատասխանեցվում են իրավակիրառ պրակտիկայում, մասնավորապես «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում առկա և վերոնշյալ որոշման մեջ նշված որոշ պաշտոնների անվանումներ: