Նորք-Մարաշում գործարկվել է միասնական ընդունարան

0
157

Նորք-Մարաշ վարչական շրջանի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնում գործարկվել է միասնական ընդունարան:

Մինչ օրս  Նորք-Մարաշի բնակիչները կենսաթոշակ նշանակելու (վճարելու), վերահաշվարկելու, երեխայի ծննդյան միանվագ, մայրության և խնամքի նպաստ նշանակելու դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են «Կենտրոն-2» սոցիալական ապահովության  տարածքային  բաժին:

Այսուհետ,  Նորք-Մարաշի բնակիչները,  խնայելով իրենց ժամանակը,  սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված բոլոր հարցերով կարող են դիմել իրենց բնակության վայրին մոտ գտնվող համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն (հասցե՝ Արմենակյան 133/6, ռուսական մանկապարտեզի շենքում, հեռ. 011 51 87 20), որտեղ գործում են քաղաքացիների դիմումների ընդունման  հստակ և պարզեցված ընթացակարգեր:

Ընդունարանների գործարկումն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև  ստորագրված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններում աշխատանքների կազմակերպման նպատակով սոցիալական համագործակցության համաձայնագրի շրջանակներում: