Սոցիալական բնակարանային ֆոնդի 40 ընտանիք ամանորյա նվերներ են ստացել

0
96

Դեկտեմբերի 29-ին Սոցիալական բնակարանային ֆոնդի 40 ընտանիք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստացել են ամանորյա նվեր՝ միկրոալիքային վառարաններ:

 

Նվերները հանձնել են «Հանգրվան» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր ջերմ դիմավորել են բնակիչներին, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ և մաղթել նրանց քաջառողջություն և հաջողություններ:

 

Նվերներ ստացած 40 ընտանիքները բնակվում են Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեում: