«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնը մեկ տարեկան է

0
104

Հուլիսի  1-ին  «Ձորակ»  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում  տոնական տրամադրություն էր:  Կենտրոնը իր շահառուների, շահառուների ծնողների և կենտրոնի բարեկամների հետ միասին տոնել է  իր հիմնադրման  մեկ տարին:

Միջոցառման տոնական տրամադրությունը ապահովել են հենց կառույցի շահառուները, ովքեր  իրենց երգ ու պարով, անզուգական կատարումներով հիացրել են  միջոցառման հյուրերին և  Կենտրոնի  անձնակազմին:

Կենտրոնի 1-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, ով, իր հերթին շնորհավորել է կենտրոնի անձնակազմին, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում, ինչպես նաև հիացմունք արտահայտել կենտրոնի բնակիչների ելույթների վերաբերյալ: Շնորհակալության խոսքեր են հայտնել նաև կենտրոնի բնակիչների ծնողները:

«Ձորակ»  հոգեկան առողջության կենտրոնում   մեկ տարվա ընթացքում  վերանորոգվել են  ննջարանները, սանհանգույցները, փոխվել է  մանրահատակը, բարեգործների աջակցությամբ  ձեռք է բերվել ժամանակակից լվացքի,  չորացնող և  արդուկող մեքենաներ: