Նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

0
129

Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
2015 թվականը բուռն ու հագեցած տարի էր մեր երկրի համար: Անցնող տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումների շարքում իրենց կարևոր տեղն ունեին սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումներն ու դրանց արդյունքները: Իրականացված աշխատանքների արդյունքում մեզ հաջողվեց քայլ առաջ կատարել սոցիալական ծառայությունները թիրախավորված և մատչելի դարձնելու գործում, ինչի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում ինչպես համակարգի աշխատողներին, այնպես էլ սոցիալական ծառայություններ մատուցող բոլոր հաստատություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և կամավորներին:
Ամանորը և Սուրբ ծնունդն ընտանեկան տոներ են,  ես մաղթում եմ, որ Ձեզանից յուրաքանչյուրն այն անցկացնի ընտանեկան ջերմ միջավայրում և բարձր տրամադրությամբ: Ամեն Նոր տարի իր հետ բերում է նոր երազանքներ, նոր ծրագրեր և նախաձեռնություններ: Ցանկանում եմ, որպեսզի գալիք տարին դառնա դրանց իրականացման տարի, և որպեսզի Ձեզանից յուրաքանչյուրը վայելի մտածածն իրականություն դարձնելու հաճույքը:
Կրկին անգամ շնորհավորում եմ գալիք տոների կապակցությամբ, մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն, անսպառ սեր, բազում հաջողություններ, մեր երկրին խաղաղություն և Աստված պահապան բոլորիս: