Աշխատանքի տոնավաճառ՝ Հրազդան քաղաքում

0
170

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հունիսի 19-ին կայացավ աշխատանքի տոնավաճառ:

Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն ունեցան ծանոթանալ ոչ միայն Հրազդան քաղաքում առաջարկվող թափուր աշխատատեղերին, այլև՝ Երևան քաղաքի աշխատաշուկային, ինչպես նաև պետության կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերին, որոնք ևս աշխատանք գտնելու  հնարավորություն են ընձեռում՝ հատկապես աշխատաշուկայում անմրցունակ անձանց:

Հրազդան քաղաքում  շուրջ 400  աշխատանք փնտրողներ  ծանոթացան տարբեր ընկերությունների ու կազմակերպությունների կողմից ներկայացվող թափուր կամ սպասվող աշխատատեղերին` փորձելով գտնել իրենց մասնագիտական հմտություններին համապատասխան աշխատանք: Աշխատանք փնտրողները հնարավորություն ունեցան նաև ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանք գտնելու ակնկալիքով:

Հերթական աշխատանքի տոնավաճառը կկայանա հունիսի 30-ին Իջևանում:

Աշխատանքի տոնավաճառը զբաղվածության պետական ծրագրերից մեկն է: Յուրաքանչյուր տարի ՀՀ զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է մեկական տոնավաճառ Երևան քաղաքում և հանրապետության մարզերում: