Աշխատանքի տոնավաճառ՝ Գավառում

0
323

Սեպտեմբերի 16-ին  Գեղարքունիքի մարզի Գավառ  քաղաքում ՀՀ զբաղվածության գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որտեղ ներկայացվել է 104 թափուր աշխատատեղ, որից 67-ը առկա, իսկ 47-ը սպասվելիք:

Աշխատանքի տոնավաճառ աշխատանք փնտրելու էին եկել  400-450 աշխատանք փնտրողներ, ովքեր ծանոթացել են առաջարկվող աշխատանքներին, գործատուներին փոխանցել ինքնակենսագրականներ, տեղում պայմանավորվել հետագա հանդիպումների համար:

«Գավառի բիզնես կենտրոն» ՀԿ նախագահ Անահիտ Շահզադյանը իր խոսքում նշել է, որ  աշխատանք  առաջարկելու նման հարթակները  արդյունավետ  կարող  են լինել   գործատուների ու  աշխատանք փնտրողների համար:

Տոնավաճառի ավարտին  ՀՀ զբաղվածության գործակալության պետ Արտակ Մանգասարյանը Գավառի զբաղվածության  տարածքային կենտրոնի հետ ակտիվ համագործակցության համար  շնորհակալագրեր է հանձնել թվով  7 գործատուների:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԶՊԳ  պետ Արտակ Մանգասարյանը,  Գեղարքունիքի փոխմարզպետ Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի  սոցիալական ապահովության  բաժնի պետ  Սուրիկ Խարատրյանը, Գավառի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարինե Մանուկյանը, և մարզում  գործող  հասարակական կազմակերպությունների   ներկայացուցիչներ: