Իջևանի աշխատանքի տոնավաճառում ներկայացվել է 66 թափուր աշխատատեղ

0
99

Սեպտեմբերի 14-ին Լոռու մարզի Իջևան քաղաքում Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառին մասնակցել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 32 գործատու՝ 60 առկա և 6 սպասվելիք թափուր աշխատատեղերով:

Միջոցառմանը ընթացքում շուրջ 1857 անձ ծանոթացել է գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի պահանջներին։ Նրանց մի մասի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության, աշխատանքային պայմաններին տեղում ծանոթանալու վերաբերյալ։ Շահառուների կողմից Աշխատանքի տոնավաճառի ընթացքում Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի տաղավար է ներկայացվել 268 ինքնակենսագրական, որոնք խմբավորելուց հետո աշխատակիցները կտրամադրեն տոնավաճառին մասնակցած գործատուներին։

Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը աշխատանքի տոնավաճառում ունեցած իր ելույթում շնորհակալություն է հայտնել գործատուներին տոնավաճառի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար և կարևորել է գործատու-աշխատանք փնտրողի համար համապատասխան հարթակի ձևավորումը, ինչպիսին աշխատանքի տոնավաճառն է:

Միջոցառման ավարտին գործակալության պետի կողմից Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ ակտիվ համագործակցած 8 գործատուներին հանձնվել է շնորհակալագրեր։

Աշխատանքի տոնավաճառին ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, Զբաղվածության պետական գործակալության, Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի և տարածաշրջանում գործող միջազգային և տեղական ինքնակառավարման, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։