Կպահպանվի բարձրլեռնային վայրերում լրացուցիչ վարձատրություն ստանալու երաշխիքը

0
155

ՀՀ կառավարության 22.10.2015թ. հերթական նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ընդունվել է «Պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար լրավճար վճարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով առաջարկվում է պահպանել պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող բյուջետային հիմնարկների՝ ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների, աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն ստանալու երաշխիքը:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով կամ այլ օրենքով աշխատողների համար բարձրլեռնային վայրերում աշխատանքի համար հավելում ստանալու երաշխիք նախատեսված չէ, նախագծով առաջարկվում է այդ երաշխիքը պահպանել որպես լրավճար: