Հանդիպման ընթացքում նախարարը նշեց այն ոլորտները, որտեղ շարունակվում է Հայաստանի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) միջև համագործակցությունը: Քննարկված բազմաթիվ հարցերի շարքում առանձնակի խոսվեց վավերացված կոնվենցիաների վերաբերյալ ազգային զեկույցների ժամանակին ներկայացնելու, «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի, վերապատրաստման դասընթացների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հզորացմանն աջակցելու մասին:
Նախարարը նշեց, որ ընթացքի մեջ է վավերացված վեց կոնվենցիաների մասին ազգային զեկույցների ներկայացման հարցը, որոնց մշակման գործում անհրաժեշտ է ԱՄԿ-ի տեխնիկական օժանդակությունը:
Նախարարը կարևորեց նաև ԱՄԿ-ի աշխատանքի գիտահետզոտական ինստիտուտի կողմից ոլորտի մասնագետների և համապատասխան մասնագիտությամբ բուհերի շրջանավարտների, ավարտական կուրսերի ուսանողների վերապատրաստման խնդիրը: Նկատի ունենալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հզորացման հարցը` նախարարն առաջարկեց անմիջական կապեր հաստատել ԱՄԿ-ի համապատասխան կառույցների հետ:
Ինչ վերաբերվում է «Արժանապատիվ աշխատանք» ծրագրին, այն լրամշակման վերջնական փուլում է: Նախատեսվում է ծրագրի իրականացման փաստաթուղթը ստորագրել 2007 թվականի մարտի վերջին, որին կհաջորդի առաջիկա երկու տարիների համար աշխատանքային պլանի մշակումը:
Պատվիրակության անդամները վստահեցրեցին, որ նախարարի կողմից բարձրացված բոլոր հարցերը կընդգրկվեն փոխհամագործակցության հիշյալ աշխատանքային պլանում:
Առաջիկա օրերին պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան նաև սոցիալական գործընկերության բոլոր կողմերի հետ:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Մարտի 1-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության...