Երկօրյա այցով Երևանում են գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պատասխանատուները` ՀՀ աշխատանքի պետական տեսչության հետ փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների զարգացման նպատակով

0
122

Երկօրյա այցով Երևանում են գտնվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պատասխանատուները` ՀՀ աշխատանքի պետական տեսչության հետ փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների զարգացման նպատակով:

ԼՂՀ աշխատանքի տեսչության ստեղծվել է 2005 թվականի սկզբին` ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում: Ըստ տեսչության նորանշանակ պետ Կարեն Թովմասյանի` պետություն-գործատու-աշխատող հարաբերություններում խնդիրները ժառանգվել են հետպատերազմյան տարիներից, երբ գործատուների նկատմամբ գրեթե վերահսկողություն չկար, և յուրաքանչյուրն աշխատել է այնպես, ինչպես կարողացել կամ ցանկացել է: Թաքնված աշխատուժ, աշխատավարձի ապօրինի չվճարման կամ ուշացման դեպքեր, աշխատանքային պայմանագրերի խախտումներ և այլն. խնդիրներ, որոնց բացահայտման ուղղությամբ ԼՂՀ տեսչության կողմից իրականացվում են ստուգումների: Այս ուղղությամբ ԼՂՀ տեսչության պատասխանատուներն ակնկալում են Հայաստանի գործընկերների աջակցությունը:
Երկու հանրապետությունների աշխատանքի պետական տեսչությունների համագործակցությունն ամրագրելու նպատակով մշակվել է աշխատանքային ծրագիր` բաղկացած մի քանի բաղադրիչից: ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ Հարություն Հարությունյանի հավաստմամբ, աջակցությունը լինելու է և նյութական, և բարոյական: Արդեն մեկնարկել են կադրերի ուսուցման գործընթացը: Շուտով կտրամադրվի ժամանակակից համակարգչային տեխնիկա, անհրաժեշտ պիտույքներ:
Համատեղ խորհրդակցության ընթացքում կողմերը հույս հայտնեցին, որ կառույցների միջև գործակցությունը կլինի շարունակական և կնպաստի ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության կայացմանը: