Վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի վարչությունը շարունակում է իր աշխատանքները

0
288

Վերահսկողության և սոցիալական մոնիտորինգի վարչությունը շարունակում է սոցիալական պաշտպանության ոլորտի կառույցներում ստուգումները և մոնիտորինգը: Վերահսկողություն է իրականացվել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում (ՍԾՏԳ), սոցիալական ապահովության պետական հիմնադրամի (ՍԱՊՀ), ՙԶբաղվածության պետական ծառայություն՚ գործակալության տարածքային կենտրոններում, համայնքներում իրականացվող ՙՎարձատրվող հասարակական աշխատանքի՚ ծրագրերում, մանկական խնամակալական կազմակերպություններում, հաշմանդամների և տարեցների սոցիալական սպասարկման կենտրոններում, ՙՀայփոստ՚ ՓԲԸ մասնաճյուղերում:
2007 թվականին ավելացել է վերահսկման ենթակա ծրագրերի քանակը: Վարչությունը ներգրավված է նաև ՙՊետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին՚ ծրագրի շրջանակներում պարբերաբար անցկացվող մոնիտորինգի աշխատանքներին: Բացի այդ, ըստ անհրաժեշտության, կատարվում են ստուգումներ նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա: Ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք թերություններ և խախտումներ` պայմանավորված օրենսդրական դաշտի անկատարությամբ, տեղերում դրանց ոչ միասնական կիրառմամբ, քաղաքացիների ու այլ պետական մարմինների կողմից ոչ հավաստի տեղեկատվության տրամադրմամբ:
2007 թվականի տարեսկզբից ստուգում և մոնիտորինգ է անցկացվել 10 ՍԾՏԳ-ներում, 10 ՍԱՏԿ-ներում, 3 ԶՏԿ-ներում, ՙՀայփոստ՚ ՓԲԸ-ի 5 մասնաճյուղերում:
ԶՏԿ-ներում անցկացված ստուգումների և իրավակիրառական պրակտիկայի մոնիտորինգի տեղեկանքների վերլուծության արդյունքում հայտնաբերված թերությունները և խախտումները բացահայտեցին զբաղվածության ոլորտը կարգավորող իրավական դաշտի անկատարությունը, մի շարք հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ: Արդյունքները քննարկվել են ՙԶբաղվածության պետական ծառայություն՚ գործակալության և նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների հետ, ներկայացվել են գրավոր դիտողություններ ու առաջարկություններ` ՙԲնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին՚ ՀՀ օրենքում և նրանից բխող ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Մասնավորապես, առաջարկվել են օրենքում հստակեցնել որոշ հիմնարար սահմանումներ, պահանջվող փաստաթղթերի ցանկը, սահմանել, թե անձի կողմից ներկայացվող տեղեկանքները ինչ վաղեմության ժամկետ կարող են ունենալ, թե որոնք են տարածքային մարմին ներկայացվող ՙանձը հաստատող այլ փաստաթղթերը՚, հստակ սահմանազատել, թե ԶՏԿ դիմող անձի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերից որոնք պետք է վերադարձնել անձին և որոնք պետք է պահվեն ԶՏԿ-ում, վերանայել սահմանված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի գործակալությունից և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից տեղեկատվության ստացման ժամկետները, քանի որ ԶՏԿ-ն այդ ժամկետներում գործնականում չի ստանում համապատասխան տեղեկատվություն, սահմանել ԶՏԿ-ներում արխիվացման գործընթացի կանոնակարգ և այլն:
Բացի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և ստացվող հաշվետվությունների ուսումնասիրությունից և մոնիտորինգից, իրականացվել է նաև տվյալների բազաների համադրում, որը թույլ տվեց բացահայտել այնպիսի խախտումներ, որոնք նախկինում տեսանելի չէին:
Մասնավորապես, պարզվեց, որ ԶՏԿ-ներում հաշվառվել են զբաղված կամ հաշմանդամ անձինք, որոնք ներգրավվել են զբաղվածության ակտիվ կամ պասիվ ծրագրերում (ՎՀԱ, մասնագիտական ուսուցում, գործազրկության նպաստի ստացում), չունենալով դրա իրավունքը: Ավելին, ծագեց լուծում պահանջող ևս մեկ խնդիր` ՎՀԱ ծրագրերում ընդգրկված անձանց վճարված գումարը ենթակա± է ետգանձման, թե ոչ, այն դեպքում, երբ անձը այդ ծրագրերին թեև մասնակցել է ապօրինի կերպով, սակայն, մյուս կողմից էլ, փաստացի կատարել է աշխատանք և ստացել հասանելիք վարձատրություն:
ՍԾՏԳ-ներում անցկացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հիմնական խախտումներից առանձնանում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված (ընտանիքի կազմ, անասուններից և հողից եկամուտ, ծխերի անջատում և այլն) և տարեկան միջին եկամուտների մասին տրված տեղեկանքների ոչ հավաստի լինելը:
ՍԱՊՀ–ի տարածքային կենտրոններում անցկացված ստուգումների արդյունքների քննարկմամբ ակնհայտ դարձավ, որ ՍԱՏԿ-ներում առկա է վարվող գործերի քանակական և բովանդակային գույքագրման խնդիրը:
ՙՀայփոստ՚ ՓԲԸ-ի մասնաճյուղերում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները կանխարգելելու նպատակով քննարկումների փուլում է նպաստի վճարման քարտային համակարգի ներդրման գործընթացը:
Որպես առկա խնդիր նշենք, որ ՀՀ ՍԱՊՀ-ի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացվող ¥հիմք` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 18-ի թիվ 350-Ն որոշում¤ ֆինանսական և վարչական վիճակագրական տվյալները հիմնականում չեն համապատասխանում ստուգված տարածքներում փաստացի արձանագրված տեղեկատվության հետ, որն էլ թույլ չի տալիս կատարել հավաստի վերլուծություն և ստանալ տվյալ բնագավառի իրական պատկերը: Խնդրի հետ կապված գրություն է ուղարկվել ՀՀ ՍԱՊՀ-ի նախագահին:
2006 թվականի ընթացքում և առ 30.05.2007թվականը կատարված ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ՍԾՏԳ-ներում արձանագրված 8.891.000 դրամ վերականգնման ենթակա գումարից վերականգնվել է 30.8 %-ը, ՍԱՏԿ-ներում արձանագրված 2.233.829 դրամ գումարից` 29.9 %-ը, իսկ ԶՏԿ-ներում արձանագրված 974.214 դրամից` 11.9 %-ը:
Միայն 2007 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում կատարված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում ՍԾՏԳ-ներում արձանագրված 1.656.000 դրամից վերականգնվել է 11.7%-ը, ՍԱՏԿ-երում արձանագրված 982.522 դրամից` 30.4%-ը:
Վերահսկողության և սոցիալական մոնիտորիգի վարչությունը ակտիվ մասնակցություն ունի նաև դեռ 2003 թվականին ՀՀ կառավարության ստանձնած ՙՀայաստանի Հանրապետության ծրագրային բյուջետավորման գործընթացի բարեփոխման ուղղությամբ գործողությունների ծրագրի՚ շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվող փորձնական աշխատանքներում: Մոնիտորինգային հաշվետվությունների միջոցով ստացված` պետական բյուջեից ֆինանսավորվող յուրաքանչյուր ծրագրի եռամսյակային ցուցանիշների մոնիտորինգը և վերլուծությունը միտված է նպաստելու ծրագրերի արդյունավետ կառավարմանը և բյուջետային գործընթացներում քաղաքական մարմնի կողմից թե° վարչական, թե° քաղաքական որոշումների կայացմանը: Ծրագրի դրական փորձը հետագայում կկիրառվի բոլոր բյուջետային մարմիններում` ծառայությունների վրա հիմնված ծրագրերի պլանավորման, բյուջետավորման, կառավարման և մոնիտորինգի անցկացման համար: