ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ողջ անձնակազմը շնորհավորում է Արծվիկ Գարեգինի Մինասյանին` ՀՀ 4-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր դառնալու կապակցությամբ

0
121

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ողջ անձնակազմը շնորհավորում է Արծվիկ Գարեգինի Մինասյանին` Հայաստանի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր դառնալու կապակցությամբ:

Արծվիկ Մինասյանը նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2005 թվականի օգոստոսին: Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի` նա համակարգել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման, ՀՀ օրենսդրությամբ նախարարությանը վերապահված լիազորությունների իրավական ապահովման, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի իրավական ակտերի կոդիֆիկացման, սոցիալական աջակցության բնագավառի օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստման, դրանց ներդրման կազմակերպման աշխատանքները, սոցիալապես անապահով ընտանիքների, առանձին սոցիալական խմբերի սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնության իրականացմանն ուղղված պետական ծրագրերի մշակման, իրականացման աշխատանքները:
Պաշտոնավարման կարճ ժամանակաշրջանում Ա.Մինասյանը ոչ միայն իր ակտիվ մասնակցությունն ու ներդրումն ունեցավ նախարարության աշխատանքերում, այլև հարգվեց և սիրվեց գործընկերների կողմից:
Կրկին շնորհավորելով Ա.Մինասյանին օրենսդիր մարմնում ընտրվելու կապակցությամբ` մաղթում ենք նրան նոր հաջողություններ: Համոզված ենք` լինելով եռանդուն, գրագետ և նախաձեռնող, նա իր կարողություններն ու հմտությունները լավագույնս կդրսևորի Ազգային ժողովում: