Հաշմանդամների ցերեկային խնամքի համայնքային կենտրոններ ստեղծելու ծրագրային առաջարկներ ներկայացնելու հրավեր

0
187

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ Հայաստան Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիրը հրավիրում են փորձառու կազմակերպություններին ներկայացնելու հաշմանդամների ցերեկային խնամքի համայնքային կենտրոն ստեղծելու առաջարկներ:
Մրցույթի նպատակն է Հայաստանում ցերեկային խնամքի համայնքային կենտրոնների զարգացման միջոցով բարելավել հաշմանդամներին և նրանց ընտանիքներին տրամադրվող սոցիալական ծառայությունների համակարգը:
Ովքե՞ր կարող են դիմել.
Մրցույթին կարող են մասնակցել պետական գրանցում ունեցող ոչ առևտրային կազմակերպություններ:
Դիմելու կարգը և ժամանակացույցը.
Մրցույթի նպատակը, խնդիրները, ծրագրային առաջարկներ ներկայացնելու կարգը և որակավորման չափանիշները մանրամասնորեն նկարագրված են ծրագրային առաջարկներ ներկայացնելու հրավերում, որը կարելի է ձեռք բերել ՍՊՀՀ ծրագրի գրասենյակից հետևյալ հասցեով. Երևան, Բաղրամյան պողոտա 18, (մուտքը Զառուբյան փողոցից): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Քրիստինե Գրիգորյանին, էլ.փոստ` kgrig@spss.am կամ (374 10) 54 26 11 հեռախոսահամարով:

Ս.թ. հուլիսի 16-ին, ժ. 15:00-ին դիմորդների համար կկազմակերպվի նախամրցութային սեմինար: Ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 30-ը, ժամը 17:00: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև ս.թ. օգոստոսի 30-ը:

0SubscribersSubscribe