Հարգելի բարեկամներ,
Ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր: Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մասնավորապես` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անում են հնարավորը` լուծելու մեր տարեցների ոչ միայն կենցաղային, սոցիալական խնդիրները, այլև հնարավորություններ ստեղծելու մասնակից լինել մշակութային կյանքին, վարել ակտիվ կենսաձև: Տարեցտարի բարձրացող կենսաթոշակները, պետության խնամքի տակ գտնվող տարեցների կյանքի պայմանների նկատելի բարելավումը, բազմաթիվ այլ բարեփոխումներ հիմք են տալիս հուսալ, որ երկրի տնտեսական աճին զուգահեռ կկարգավորվեն դեռևս լուծում չստացած խնդիրները:
Սիրելի տատիկներ ու պապիկներ, նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում, որ մշտապես շրջապատված լինեք հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ:
Աղվան Վարդանյան