ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն ընդունեց Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի և ԱՊՀ երկրների տարածաշրջանի տնօրեն տիկին Նայլա Սաբրային: Նախարարը բարձր գնահատեց ՊՀԾ-ի գործունեությունը, շեշտելով այն փաստը, որ 13 տարիների ընցթացքում ՊՀԾ-ն Հայաստանում աջակցել է շուրջ 200 հազար մարդու:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին տարիներին մեր երկրի տնտեսությունն ապահովում է կայուն աճ` ՊՀԾ-ը 2008թ. վերջին ավարտելու է իր գործունեությունը Հայաստանում` այն ուղղորդելով դեպի ավելի աղքատ երկրներ: ՀՀ կառավարության և Ծրագրի միջև ստորագրված համաձայնագրից ելնելով մշակվել է Ելքի ռազմավարություն, պլանավորվել են առաջիկա մեկ տարվա անելիքները:
Տիկին Սադրան նշեց, որ ի դեմս ՀՀ կառավարության` ՀՊԾ-ն ունեցել է կայուն և վստահելի գործընկեր և հույս հայտնեց, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները սեփական ուժերով կլրացնեն այն բացը, որը կառաջանա ծրագրի ավարտից հետո: Նա տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի գրասենյակում կշարունակի գործել իրենց ներկայացուցչությունը` մոնիթորինգ անցկացնելու և անհրաժեշտության դեպքում` խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Պրն Վարդանյանը կարևորեց այն փաստը, որ նյութական աջակցությանը զուգահեռ ծրագիրը ձևավորել է համատեղ աշխատանքի նոր մշակույթ, պարենի ?ահեստավորման, պահպանման, բաշխման հուսալի մեխանիզմներ: Ծրագրի հետ համագործակցության տարիների ընթացքում նախարարության համակարգում և հասարակական սեկտորում վերապատրաստվել են զգալի թվով մասնագետներ:
Հանդիպման վերջում տիկին Սաբրան մաղթեց, որ Հայաստանը հնարավորինս շուտ աջակցության կարիք ունեցողից վերածվի նվիրատու երկրի:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում