ՀՀ աշխատանքի և սոցիակական հարցերի նախարարությունում 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ստացվել է 7062 նամակ

0
120

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակում է 2007թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ստացված նամակների մասին տեղեկատվություն: Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիներից ստացվել է 7062 նամակ, որից 7037-ը դիմում-բողոք` 25-ը առաջարկություն: Ըստ հարցի բնույթի, դրանք ստորաբաժանվել են հիմնականում հետևյալ կերպ. կենսաթոշակային` 1285, առողջապահական` 840, ֆինանսական` 212, օրենսդրական` 61, աշխատանքի և աշխատավարձի` 145, սոցիալական աջակցության հարցերով` 3841 և այլ` 678 դիմում-բողոք: Թվով 136 դիմում-բողոք վերցված է վերահսկողության:
Ինչպես միշտ, մեծաթիվ են սոցիալական աջակցության, մասնավորապես` նպաստների վճարման գործընթացին վերաբերող հարցերը, ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց տրվելիք փոխհատուցման և դրամական օգնության խնդրանքով դիմումները: Դիմում-բողոքների վերաբերյալ քաղաքացիներին ժամանակին տրվել են պատասխաններ: Իսկ առանձին ուշացումների հիմնական պատճառը տեղում կատարվող ուսումնասիրություններն են:
Բացի նամակներից, հաշվետու ժամանակահատվածում նախարարության աշխատակազմի քարտուղարության քաղաքացիների ընդունելության բաժին է դիմել 7352 քաղաքացի: Ըստ հարցի բնույթի, դրանք եղել են` սոցիալական աջակցության հարցերով` 1401, դրամական օգնության խնդրանքով` 1684, կենսաթոշակային հարցերով` 617, բժշկա-սոցիալական փորձաքննության հարցերով` 775, այլ հարցերով` 415:
Նախարարի և նախարարի տեղակալների ընդունելություններին մասնակցել է 112 քաղաքացի: Ըստ հարցերի բնույթի դրանք եղել են. դրամական օգնության խնդրանքով` 55, սոցիալական աջակցության հարցերով` 32, բժշկա-սոցիալական հարցերով` 8, կենսաթոշակային հարցերով` 4 և այլ հարցերով` 13: