Աշխատանքի տոնավաճառ

0
100

2007 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը կազմակերպեց «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ» ցուցահանդես-միջոցառում, որն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի և այլ գործընկերների հետ համատեղ Հայաստանում անցկացվող «Մեծահասակների ուսումնառության շաբաթ» միջոցառման շրջանակներում:

Միջոցառման նպատակն էր տարբեր մասնագիտությունների գծով աշխատանք փնտրող փորձառու աշխատողների և ուսումնական հաստատությունները նոր ավարտածների համար ստեղծել եզակի հնարավորություն` ուղղակի կապ հաստատելու հայկական և միջազգային առաջավոր ընկերությունների հետ: Աշխատանք փնտրողները հանդիպեցին թափուր աշխատատեղ առաջարկող շուրջ 100 գործատուի, տեղեկացան մեծահասակների կրթության հնարավորությունների մասին, ստացան աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրների և հարցերի պատասխաններ, ինչպես նաև տեղեկություններ զբաղվածության օրենսդրությամբ նախատեսված սոցիալական երաշխիքների վերաբերյալ:

Տոնավաճառին մասնակցող գործատուները ծանոթացան զբաղվածության պետական ծառայության կողմից իրականացվող ամենամյա պետական ծրագրերին եւ ստացան անհրաժեշտ տեղեկատվություն ՀՀ աշխատաշուկայի իրավիճակի մասին:

Բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանը, ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավարությունը և բարձրաստիճան այլ հյուրեր: