2007 թվականի հոկտեմբերի 17-ին փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 1-ի «Սոցիալական ապահովության քարտ չունեցող անձանց 2005 և 2006 թվականների պետական նպաստները նշանակելու և վճարելու, սոցիալական ապահովության իրավունքների վիճահարույց հարցերը վարչական կարգով լուծելու մասին» N 369 որոշման մեջ, համաձայն որի` երկարաձգվել է սոցիալական ապահովության քարտ չունեցող անձանց (սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի առկայության դեպքում) 2005 և 2006 թվականի պետական նպաստները նշանակելու և վճարելու ժամկետը: Այն քաղաքացիները, ովքեր վերը նշված պատճառով զրկվել են ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից, կարող են մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն: