Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիսուտն իրականացնում է կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման գործունեություն

0
106

Հոկտեմբերի 3-17-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում անց են կացվել վերապատրաստման դասընթացներ «Սոցիալական պաշտպանության վարչարարություն» թեմայով: Դասընթացները կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիր» զարգացման վարկային համաձայնագրով:
Դասընթացների ծավալը խմբում կազմում է 70 ժամ: Նշված ժամանակահատվածում միաժամանակ դասընթացներ են կազմակերպվել երեք խմբերում:
Դասընթացներին մասնակցել են սոց?ալական ծառայության տարածքային գործակալությունների և տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական աջակցության բաժինների աշխատակիցները` թվով 68-ը:
Նշված ծրագրի շրջանակներում մինչև 2007թ.-ի ավարտը նախատեսվում է իրականացնել դասընթացներ 12 խմբերում` 350 ունկնդիրների համար: Առաջին ինը խմբերի դասընթացները կազմակերպվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում, այնուհետև նախատեսվում են դասընթացներ Գյումրիում, Վանաձորում և Գավառում: