ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն, բնակչության սոցիալական աջակցության բնագավառում լիազոր մարմին է: Այն ՀՀ բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների արդյունավետության գնահատման ուղղությամբ մշակում և իրականացնում է սոցիալական աջակցության բնագավառի միասնական պետական քաղաքականությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի միջոցով բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացմանն աջակցելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտն իրականացնում է «ՀՀ բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի ստեղծում» ծրագիրը:
Ուսումնասիրվել է սոցիալական աջակցության քաղաքականության շրջանակներում տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետության, գնահատման և մոնիթորինգի համակարգերի վերաբերյալ միջազգային առաջավոր փորձը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչությունների մասնագետների հետ հարցազրույցների և քննարկումների արդյունքում ճշգրտվել է սոցիալական աջակցության 6 ենթաոլորտների կառուցվածքի, ենթաոլորտների միջոցով մատուցվող սոցիալական ծառայությունների կառուցվածքա-գործառութային մոդելները, յուրաքանչյուր կառուցվածքային միավորման համար համապատասխան իրավական ակտերը և պետական ծրագրերը:
Ընթացքի մեջ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի միջոցով իրականացվող սոցիալական ծառայությունների փաստացի վիճակի ուսումնասիրությունը, որի շրջանակներում առաջիկա ժամանակահատվածում նախատեսվում է նաև աշխատանքային գործուղումներ հանրապետության հինգ մարզեր:
Նշված ծրագրերի իրականացման համատեքստում Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի սոցիալական աջակցության բաժնի աշխատակիցները մասնակցեցին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված միջազգային խորհդատուի կատարած աշխատանքին նվիրված սեմինարին, որի նպատակն էր Տեխնիկական առաջադրանքի համաձայն, աջակցել ընտանեկան նպաստների ծրագրի (ԸՆԾ) մոնիթորինգի ու գնահատման այնպիսի միասնական համակարգի ստեղծման գործում, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտն իրականացնում է ՀՀ բնակչությանը մատուցվող սոցիալական...